Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի բնակիչներին ասել է Փաշինյանը։

Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ երեսով է մարդկանց կյանքը կախարդական փայտիկի մեկ զարկով հեքիաթի վերածելու խոստացող Նիկոլը մուննաթ գալիս իրեն ժամանակին հավատացող ու բոլոր իշխանությունների ժամանակ սահմանը պահող մարդկանց վրա։

Չէ, ժողովուրդ ջան։ Նիկոլից մի նեղացեք։ Ձեր չխմած մի շիշ արաղը գալու է բյուջե ու դառնա նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգեւավճարը, հերթական շքեղ վերանորոգումը, հերթական թանկարժեք չարտերային չվերթը, հերթական պատգամավորի հերթական մեքենան կամ բնակարանը։ Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2002 թվականից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է։ 2003-2005 թթ. — ՀՀԿ երիտասարարդական կազմակերպության նախագահ։ 2005 — 2007 թթ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ։

2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ։ 2007 թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2009 թ մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։

2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ 2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից։ 2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։

(Visited 816 times, 1 visits today)