Հրաժարական կտա, բա չի՞ տա, տասը փետով ծեծես չի տա. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գևել է.Ինչու՞ հրաժարական չի տալիս ԿԳՄՍԼԳԲՏ նախարարը : Հրաժարական տալու համար ինքնասիրություն ունենալ է պետք:

Ասենք ի՞նչ։ Պետք ա 10.000 ուսանող դուրս գա փողո՞ց, որ էս ապիկար վարձկանը հետուքը հանի աթոռից ու հեռանա։ Արա՜, որտեղ ես թողել ամոթդ, հել գնա, ուսանողությունն անունդ լսել չի ուզում, վերջին պարգևավճարդ ստացի ու գնա։

Հրաժարական կտա, բա չի՞ տա, տասը փետով ծեծես չի տա։ Հազիվ ա ձեռք բերել անհոգ կյանքի ուղեգիրը։ Արա՜, չես հասկանու՞մ, որ դու խախտում ես մարդկանց նյարդային համակարգի ներդաշնակությունը։ Արա՜, գնա քայլի, կարող ա Կարաբինային գտնես, կիսվես, հանգստանաս։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ. տարեկան հայտարարագիրը: Նախարարի բանկային հաշվի դրամական միջոցները 2019թ. սկզբին կազմել է 1 միլիոն 231 հազար 663 դրամ, իսկ 2019թ. վերջին՝ 4 միլիոն 244 հազար 686 դրամ։ Կանխիկ դրամը 2019թ. սկզբին կազմել է 230,000 դրամ, իսկ նույն տարվա վերջում՝ 1 միլիոն 290 հազար դրամ: Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները որպես նախարար 2019թ. կազմել է 16 միլիոն 876 հազար 392 դրամ, իսկ որպես Երևանի պետական համալսարանի դասախոս՝ 142,172 դրամ: Արայիկ Հարությունյանի՝ 2018 և 2019 թթ. հայտարարագրերում բացակայում են շարժական և անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:

Նկատենք նաև, որ Արայիկ Հարությունյանը 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։ 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։ 2018 թվականին մասնակցել է Թավշյա հեղափոխությանը։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։

(Visited 122 times, 1 visits today)