Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով, կոչ ենք անում բոլորին․ Միքայել Պողոսյանի և Էդուարդ Համբարձումյանի հզոր խոսքը, որ պետք է կարդա յուրաքանչյուր հայ

Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Եթե բոլորը, Հարգելի հայրենակիցներ։ Այսօր, թավշյա հեղափոխությունից ընդամենը 2 տարի հետո, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հա րձակում` անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող ու գողացող քաղաքական գործիչներն են ու բակային հեղինակություններ` իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, սակայն չեն պարտվել ու տապալվել այսօր պատերազմ են հայտարարել:

Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում: Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհամենը 4 տոկոս: Սակայն այս չորս տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի ու ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ հիմա որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4 տոկոսը փորձում է մեզ նորից մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, ու փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ ու ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը:

Այս 4%-ը թաքուն եւ բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ցանկանում են խլել մեր երկրի ապագան, սպ նելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին ու փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք նորից ուզում են մեզ ետ շպ րտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, ու անում են այդ մեկ նպատակով` շարունակել գող անալ ու փրկել սեփական գո ղոնը: Իրենց պայքարի ամբողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության» պարզ տեսանելի է դրդապատճառներում:

Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թա լան և դավ աճանություն: Նրանց ամբողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ ու դավաճանություն: Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր եւ պայ թունավ տանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու համար: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես ու ինչով կարող է:

Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային: Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության և համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները:

Մենք կհաղթենք այս ճակատամարտն` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական և թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց դժվար և վտանգավոր պայմաններում ` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որ փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ:

Մենք թույլ չենք տա ո’չ մկներին, ո’չ առնետներին քայ քայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, քանի որ մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է : Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե’ ժամանակից, թե’ սեփական ժողովրդից: Հ Հ Քաղաքացիներ՝ Էդուարդ Համբարձումյան, Միքայել Պողոսյան

(Visited 1 349 times, 1 visits today)