Ամենահամեղ պահածոյացված եգիպտացորենը․ Ձմռանը ընտանիքի բոլոր անդամները շնորհակալություն կհայտնեն

Մեզ պահածոյացված եգիպտացորեն հաճախ է պետք գալիս՝ մանավանդ ձմռանը։ Շատերը նախընտրում են գնել, իսկ շատերն էլ փորձում են պատրաստել։ Բնականաբար, տան պայմաններում պատրաստած տարբերակն ավելի համեղ է և օգտակար։ Պահածոյացման համար ընտրում են ավելի պինդ ու հասած եգիպտացորեն, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընտրել փափուկ։ Այդպես այն ավելի նուրբ ու հյութեղ է ստացվում։

Անհրաժեշտ բաղադրիչներն են ՝

  • եգիպտացորեն՝ 1կգ ,
  • մարինադի համար․
  • ջուր՝ 1լ ,
  • աղ՝ 2ճ․գ․ ,
  • շաքարավազ՝ 2ճ․գ․ ,
  • առանձին յուրաքանչյուր 0,5լ բանկայի մեքացախ՝ 2ճ․գ․ ,
  • դափնետերև՝ 1 հատ ,
  • հատիկավոր պղպեղ՝ 1 հատ ,
  • մեխակ՝ 2 հատ

Պատրաստման եղանակը․ Սկզբում պետք է եգիպտացորենը մաքրել ու դնել կաթսայի մեջ։ Եփել 5-6 րոպե։ Ստերիլիզացնել բանկաները, և մեջը դնել դափնետերևը, հատիկավոր պղպեղը, մեխակ։ Այնուհետև ձիգ սեղմելով դնել եգիպտացորենները։

Լցնել քացախը և անցնել մարինադի պատրաստմանը։ Վերցնել կաթսան, մեջ ջուր լցնել, աղ և շաքարավազ։ Հասցնել եռման աստիճանի և սպասել, մինչ բաղադրիչները լիարժեք կլուծվեն։

Ստացված լուծույթը լցնել եգիպտացորենի վրա և բանկան ծածկել կափարիչով։ Ստերիլիզացնել բանկաները 30 րոպե։ Դրա համար վերցնել մեծ կաթսա, մեջը սրբիչ փռել, ջուր լցնել այնքան, որ բանկայի եզրից 5սմ ցածր լինի։ Բանկաները փակել։ Ամենահամեղ եգիպտացորենը պատրաստ է։ Այսքանը, բարի ախորժակ։

(Visited 223 times, 1 visits today)