Անմահական համեղ շոկոլադե տորթ Սոսե. Հեղինեի բաղադրատոմսով

Համեղ տորթ ուտել շատերն են սիրում։ Այսօր ներկայացնում ենք տորթ Սոսեի շատ համեղ և տարբերվող բաղադրատոմս է, այն ըստ Հեղինեի բաղադրատոմսի է։ Այս տորթն իսկապես հալչում է բերանում և ֆանտաստիկ համեղ է ստացվում։ Վստահ խորհուրդ ենք տալիս պատրաստել, այն դուր կգա բոլորին՝ թե՜ ընտանիքի բոլոր անդամնորին և թե՜մտերիմներին։ Մեկ անգամ պատրաստելուց հետո, այն կդառնա Ձեր սեղանի զարդը։ Դե սկսեցինք.

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

Շերտերի համար

  • 5 ձու
  • ¾ բաժակ շաքարավազ ( մեկ բաժակից մի մատ պակաս)
  • ¾ բաժակ ալյուր
  • 1.5 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա (կրախմալ)
  • Պտղունց աղ
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • Վանիլին
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 2.5 ճաշի գդալ կակաո

Բաժանել 3 մասի, թխել յուղաթերթիկով 25 30 րոպե, 180°С նախապես տաքացված ջեռոցում

Կրեմ

  • 180 գրամ կարագ
  • ¾ տուփ եփած խտացրած կաթ ( 1 տուփից մի մատ պակաս)
  • վանիլին
  • 3 պատիճ հիլ
  • 2.5 ճաշի գդա կակաո

Հիշեցնենք, որ բաժակի չափը 250 միլիգրամ է։ Իսկ օշարակը պետք չէ, կրեմի համար, քանի որ շերտերը փափուկ են ստացվում։

Պատրաստման ողջ ընթացքը, մանրամասնություններով կարող եք դիտել Հեղինեի յութուբյան ալիքում կամ անցեք հղումով և տեսեք ողջ ընթացքը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Այսքանը, կարող եք վայելել այս համեղ տորթը։ Բարի ախորժակ։

(Visited 86 times, 11 visits today)