Թեստ․ Ու՞մ եք աջակցում․ Արթուր Վանեցյանին թե՞ Գագիկ Ծառուկյանին

Արթուր Վանեցյանը 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ում աշխատում է 2000 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում որպես Մասիսի բաժնի օպերլիազոր:
2003-2009 թվականներին աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում՝ սկզբում որպես ավագ օպերլիազոր, այնուհետև՝ որպես գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ: 2009 – 2016 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային վարչությունում որպես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ։ 2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2020 թվականին ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ 2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։ 2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։

(Visited 398 times, 185 visits today)