Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆթյսբուքյան իր էջում գրել է.Ստորությունը սահման չունի։ Ուրեմն ինչ-որ անառակներ շրջանառում են լուրեր, թե իբր ես ուսանողուհու եմ հարվածել, ում տարել են հիվանդանոց: Արա, էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, ա՜յ տխմարներ։ Ես մի տարուց ավելի ա, համալսարան չեմ մտել։ Կամ ես ինչի՞ պետք ա ուսանողուհի ծեծեմ։ Ես որ մի աղջկան հարվածեմ, նա մի քանի ամիս խելքի չի գա:

Բա, եթե ըտենց ա, ո՞վ ա էդ աղջիկը, ուր ա, ինչի չի բողոքել, կամ ինչի՞ հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ չի եղել, այ դեբիլներ: Փաստորեն, ճիշտ են ասում, որ ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»։

Այ ոչնչություններ, ուրիշ բան մտածեք, էս էլ չանցավ։ Լրիվ բռնապետության մեջ ենք։ Ուղղակի ծիծաղելի ա էս ամենը։ Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։ 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։ 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։  2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով

(Visited 329 times, 1 visits today)