Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի. Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում. Ծառուկյան

Հաշվի առնելով պանդեմիան, պետությունը պետք է արտոնություններ տա ուանողներին եւ ընդառաջի վարձավճարների հարցում: Այս մասին ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այս իրավիճակում ծնողները չեն աշխատում, իսկ իրենց ասում են՝ չվճարես, դուրս ես մնալու: Թող պետությունը սուբիսադավորի, 6 ամիսը ծնողը վճարի, 6-ն էլ պետությունը.,-ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ հունիսի 5-ի իր հայտարարությանը, թե 3 ամ,իսց սով է լինելու. «Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի: Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում: Ժողովուրդ ձեր էսօրվա վիօճակը ո՞նց ա: Ես ուզում եմ, որ իշխանական պատգամավորները գնան մարզ, գյուղ, դուրս գան ասեն՝ ժողովուրդ ջան, ոնց եք ապրում»,-ասաց նա:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ 2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից։ 2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։ Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն։

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Գագիկ Ծառուկյանը 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նույն թվականի ապրիլի 30-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում Գագիկ Ծառուկյանն ընտրվել է կուսակցության նախագահ։

(Visited 189 times, 1 visits today)