Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյանը՝ վարչապետին

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

Նա, մասնավորապես, գրել է.«Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի եւ այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:

Այն, որ նա այլեւս ու դեռեւս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, հայ հասարակության, խնդիրն է:

Ասածս ինչ է. քո եւ քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:

Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես»։

 

(Visited 251 times, 1 visits today)